ՀԱՊԿ-ի վերլուծական ծառայությունը գործում է շուրջօրյա և ուշադիր հետևում է Կուրսկի շրջանում իրավիճակի զարգացմանը՝ հայտնել են ռազմական դաշինքի մամուլի ծառայությունից։ Կազմակերպությունը խոստացել է սահմանված ժամկետում իրականացնել բոլոր անհրաժեշտ ընթացակարգերը՝ Ռուսաստանի կողմից ռազմական օգնության խնդրանքի դեպքում, սակայն մինչև օրս Կուրսկի շրջանում ստեղծված իրավիճակի առիթով Ռուսաստանի կողմից նման դիմում չի եղել։                
 

Դիսնեյի «Սառցե սիրտը» բարեգործական մուլտֆիլմ-ցուցադրությունը կյանքի է կոչվում բարերարների աջակցությամբ

Դիսնեյի «Սառցե սիրտը» բարեգործական մուլտֆիլմ-ցուցադրությունը կյանքի է կոչվում բարերարների աջակցությամբ
23.12.2020 | 14:34

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի լավ բարեկամ, բազմամյա աջակից և շատ երկրներում իր գործունեությամբ հայտնի մշակութային բարերար Կոնստանտին Իշխանովը հերթական անգամ իր զգալի նպաստն է բերում Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի նոր նախաձեռնությանը, որն իրականացվում է «Սառցե սիրտը» մուլտֆիլմի ամանորյա բարեգործական ցուցադրություն-համերգի համակազմակերպիչների հետ։


Դժվարին օրերին նա ևս անձնական խոշոր նվիրատվությամբ միացել է դեկտեմբերի 24-27-ն անցկացվելիք ամանորյա բարեգործական համերգների ծրագրին, որի հանդիսատեսներն այս անգամ լինելու են արցախյան 44-օրյա պատերազմի հետևանքով տուժած ընտանիքների երեխաները։ Կոնստանտին Իշխանովը մշտապես եղել է մեր նվագախմբի կողքին՝ աջակցելով թե՛ Հայաստանում, թե՛ արտերկրում իրականացվող մեր կարևորագույն նախագծերին։ Նա «Մշակույթի աջակցության եվրոպական հիմնադրամի» հիմնադիր նախագահն է։ Մալթայում գործող հիմնադրամը հայտնի է տարբեր երկրներում մշակութային և կրթական նշանակալի նախագծերի կազմակերպման, իրականացման և աջակցության շնորհիվ։
Այսօր մեզ ցուցաբերված ցանկացած օգնություն կարևոր է մշակութային կազդուրիչ շունչ հաղորդող միջոցառումերի անցկացման համար։ Դուք նույնպես կարող եք միանալ այս բարեգործական նախաձեռնությանը և երեխաներին ընձեռել «Սառցե սիրտը» մուլտֆիլմ-համերգին մասնակցելու հնարավորություն՝ նվիրաբերություն կատարելով kids.sure.so հարթակի միջոցով:


Հիշեցնենք‚ որ Հայաստանում առաջին անգամ նոր ձևաչափով ներկայացվող Դիսնեյի «Սառցե սիրտը» բարեգործական մուլտֆիլմ-ցուցադրության կազմակերպիչներն են Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը‚ Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրը‚ Sure. օնլայն հարթակը, «Ներդաշնակ մանկություն» բարեգործական հիմնադրամը և Zapomni ընկերությունների խումբը։ Գլխավոր գործընկերն է Mastercard միջազգային վճարման համակարգը:

Դիտվել է՝ 6147

Մեկնաբանություններ